
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել գրավոր տեղեկություն այն մասին, թե քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ստորաբաժանումներին ընդհանուր առմամբ քանի ծառայողական ավտոմեքենա է տրամադրված, այդ մեքենաների մակնիշները և դրանց արժեքը (որքանո՞վ և ե՞րբ է քաղաքապետարանը դրանք ձեռք բերել), ինչպես նաև՝ թե տարեկան կտրվածքով որքան գումար է ծախսում քաղաքապետարանը դրանց տեխնիկական սպասարկման և վառելիքի համար:
Հիշեցնենք, որ «Բարև Երևան» խմբակցությունը հրաժարվել է քաղաքապետարանի հատկացրած ծառայողական մեքենաներից: