18 հունիսի 2013 - 18:52 AMT
Արթուր Աբրահամի փաստաբանն ու փրոմոութերը համաձայնության են եկել

Արթուր Աբրահամի փաստաբանը և «Sauerland Event» փրոմոութերական ընկերությունը համաձայնության են եկել: Տարաձայնությունը, որը կապված էր Արթուր Աբրահամի` օգոստոսի 24-ին նախանշված մենամարտի հոնորարի հետ, հարթվել է:

Ավելի վաղ բռնցքամարտիկն ասել էր, որ եթե «Sauerland Event» -ը համաձայնության չգա իր փաստաբանի հետ, ապա ինքը չի մենամարտի ոչ օգոստոսի 24-ին, ոչ էլ ավելի ուշ. «Ես կարող եմ կարիերաս ավարտել հենց հիմա: Մարզիկների հետ պետք է արդարացի վարվել»,- ասել էր Աբրահամը:

Այսպիսով ամեն ինչ կարգին է, և սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Աբրահամը ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը կայանալու է Գերմանիայում:

Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա նամիբիացի Վիլբեֆորս Շիհեփոյի հետ: