19 հունիսի 2013 - 09:04 AMT
Հրդեհ` Սարյանի տուն-թանգարանում

Կեսգիշերին ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.16-ին, մարվել՝ 00.34-ին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ տուն-թանգարանի 1-ին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր (10 քմ):