19 հունիսի 2013 - 12:28 AMT
Մարադոնան 490 հազար դոլար է ստացել իր կերպարի ապօրինի օգտագործման համար

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, Արգենտինայի հավաքականի նախկին անդամ Դիեգո Մարադոնան համակարգչային խաղեր արտադրող ընկերությունից դատարանի միջոցով 490 հազար դոլար է ստացել իր կերպարի ապօրինի օգտագործման համար, հայտնում է China Daily-ին:

Մարադոնան որպես վնասի հատուցում պահանջում էր Շանհայի ու Պեկինի ընկերություններից 20 մլն յուան: Դատարանը որոշեց, որ արգենտինացուն պետք է վճարվի 3 մլն դոլար նրա կերպարի ապօրինի օգտագործման համար և մեկ յուան որպես բարոյական վնասի հատուցում:

Պեկինում գործող ընկերությունը հեռացրել է խաղն իր ինտերնետ հարթակից և պաշտոնական ներողություն է խնդրել Մարադոնայից: