19 հունիսի 2013 - 11:21 AMT
Freedom House. Հայաստանը կիսաավտորիտար կառավարում ունեցող երկիր է

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարկել է «Անցումային շրջանում գտնվող պետություններին» վերաբերող ամենամյա զեկույցը, որը նվիրված է 2012թ. Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի 29 երկրներում ժողովրդավարության զարգացման միտումներին:

Freedom House-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կազմակերպությունը Հայաստանում ժողովրդավարության մակարդակը գնահատել են 5. 36 միավոր: Մեր եկիրը դասվել է կիսաավտորիտար կառավարում ունեցող երկրների շարքին՝ Կոսովոյի և Ղրղզստանի հետ:

Տարածաշրջանում Հայաստանն իր ցուցանիշով զիջում է ն Վրաստանին, որը 4.75 միավորով դասվել է հիբրիդային կառավարում ունեցող երկրների խմբին՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Ալբանիայի հետ: Ադրբեջանը (6.64) Տաջիկստանի (6.25 ), Ղազախստանի (6.57), Բելառուսի (6.71) Թուրքմենստանի (6.93), Ռուսաստանի (6,21) և Բելառուսի (6,71) հետ համալրել է ավտորիտար երկրների շարքը:

Ըստ զեկույցի՝ ամենաժողովրդավար երկիրը Սլովենիան է՝ 1.89 միավորով, որին հաջորդում են Էստոնիան (1.96 միավոր), Լատվիան (2.07միավոր), Չեխիան ( 2.14 միավոր):

Զեկույցը կազմել է՝ հաշվի առնելով Կենտրոնական Եվրոպայի և եվրասիական երկրներում անցկացված ընտրական գործընթացները, ազատ մամուլի և քաղաքացիական հասարակության վիճակը: