19 հունիսի 2013 - 12:20 AMT
ՄԱԿ. Փախստականների քանակը 2012 թվականին հատել է 7,6 միլիոնի սահմանը

Փախստականների քանակը 2012 թվականին հատել է 7,6 միլիոնի սահմանը: Այս տվյալները ներկայացվել են ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: Ինչպես նշվում է զեկույցում, սա ամենաբարձր ցուցանիշն է 1994 թվականից ի վեր:

Ըստ զեկույցի, փախստականների 55 տոկոսն Աֆղանստանից է, Սոմալիից, Իրաքից, Սուդանից ու Սիրիայից: Աֆղանստանը շարունակում է մնալ փախստականների հիմնական աղբյուրն աշխարհում արդեն մոտ 32 տարի: Աֆղան փախստականների 95 տոկոսը բնակեցված է Իրանում ու Պակիստանում: Ամենից շատ փախստականներ ընդունած երկրների թվում են Պակիստանը՝ 1, 6 մլն, Իրանը՝ 868 հազար, Գերմանիան՝ 590 հազար և Քենիան: