Վերջերս ԶԼՄ-ներում հաճախ են տեղեկություններ հայտնվում այն մասին, որ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է անգլիական «Լիվերպուլ»:
Մխիթարյանի «վաճառքը» վաղուց էր հասունացել, նա գերազանցել է ուկրաինական առաջնության մակարդակը և լի է նոր մարտահրվեր նետելու ցանկությամբ: Սակայն, հասկանալով դա, նրա այժմյան «տերերը» ամենից շատ վախենում են գործարքը նվազ գնով կնքելուց:
Ինչպես հայտնում է sport-express.ru-ն, առանցքային բառն այստեղ ոչ թե «տերն» է, այլ «տերերը»: Այստեղ է թաքնված հիմնական խնդիրը: Քաղաքակիրթ Եվրոպայում նման բան հնարավոր չէ: Դոնեցկի «Շախտյորին» են պատկանում ֆուտբոլիստի իրավունքների միայն կեսը, մյուս կեսը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին ու հետխորհրդային տարածքի խոշորագույն գործարարներից մեկին՝ Օլեգ Մկրտչյանին, որը, նաև Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր բաժնետերն է:
Ինչպես անել այնպես, որ բոլորը գոհ մնան, բարդ հարց է: Երեք անհայտով այս խնդիրը լուծելու համար հրավիրվել է աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որը վարում է Զլատան Իբրահիմովիչի և Մարիո Բալոտելիի գործերը: Հավանաբար, իր աշխատանքը իտալացին «գերազանց է» կատարում: Նրան հաջողվել է իր շուրջ համախմբել մի քանի թոփ ակումբների ներկայացուցիչների և կանգ առնել այս պահին ամենգայթակղիչ առաջարկի վրա:
Մխիթարյանին ձեռք բերելու հավակնորդների թվում են իտալական «Յուվենթուսն» ու «Միլանը», անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը»:
Մխիթարյանը գտնվում է հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը դառնալու շեմին: