19 հունիսի 2013 - 15:09 AMT
Հենրիխ Մխիթարյանը վաղն առավոտյան կմեկնի Լոնդոն

Ըստ տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության, Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս շաբաթ պետք է պայմանագիր կնքի «Լիվերպուլի» հետ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանից, ֆուտբոլիստը հունիսի 20-ի առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 08:10-ին, Երևան-Մոսկվա-Լոնդոն չվերթով մեկնելու է Մեծ Բրիտանիա:

Այս մրցաշրջանում «Շախտյորի» կազմում Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի չեմպիոն և Գավաթակիր: Նա անցկացրել է 41 հանդիպում և դարձել 29 գնդակի հեղինակ: