20 հունիսի 2013 - 12:02 AMT
Լոս Անջելեսի դպրոցները տպագիր դասագրքերից կանցնեն iPad-ների

Լոս Անջելեսի դպրոցները այսուհետ համակարգիչներից կանցնեն Apple iPad-ների, հայտնում է Associated Press գործակալությունը: Լոս Անջելեսի կրթական խորհուրդը հավանություն է տվել 30 մլն ընդհանուր գումարի iPad-ներ ձեռք բերելու առաջարկին՝ մոտավորապես 31 հազար նմուշ:

Ինչպես նշել են Apple-ում, այդ պատվերը առաջինն է այն պատվերների շարքում, որոնց մասին ընկերությունը պայմանավորվել է կրթական ղեկավարության հետ: Պլանշետները լիովին կփոխարինեն դպրոցական տպագիր դասագրքերը: