20 հունիսի 2013 - 12:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ակցիա՝ կառավարության դիմաց. «Ընտանեկան բռնության մասին օրենքը» պետք է ընդունվի

«Վերջ կանանց դեմ բռնությանը», «Ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը հիմա», «Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման պահանջը միայն պահանջ չէ, այլ պարտավորություն»: Նման գրությամբ պաստառներով այսօր կառավարության շենքի դիմաց ակցա էր անցկացնում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան: Կոալիցիան պահանջում է ընդունել «Ընտանեկան բռնության մասին օրենքը»:

Ակցիայի կազմակերպիչները ստորագրահավաք են անցկացվել և նամակ են գրել վարչապետին ու ՀՀ նախագահին: Նամակում նրանք կոչ են անում կառավարությանը հստակ քայլեր ձեռնարկել և հանձն առնել այն պարտավորությունների իրականացումը, որոնք արտահայտված են ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերում, քանզի օրենքի ընդունումը, կնպաստի ընտանեկան բռնության դեպքերի նվազեցմանը Հայաստանում:

Հիշեցնենք, որ այս օրենքի նախագիծը արդեն գոյություն ունի 8 տար, բայց չի ընդունվում: 2011թ. հունիսին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մեկ տարի աշխատել է օրենքի նախագծի վրա: 2012-ին նախագիծն ուղարկել ենք կառավարություն, որտեղ քննարկել են և քննարկման արդյունքում փաստաթուղթը հետ են ուղարկել` հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու հանձնարարականով։ Հետագայում մշակվել է օրենսդրական փաթեթ, որը ներառում է փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում: Եղել են նաև հանրային լսումներ:

ՖՈՏՈՇԱՐՔ