20 հունիսի 2013 - 17:29 AMT
Գոհար Թամրազյանը դարձել է Մ-12 տ. Շվեյցարիայի շախմատի չեմպիոն

9-ամյա Գոհար Թամրազյանը նվաճել է Շվեյցարիայի չեմպիոնուհու կոչումը մինչև 12 տարեկանների խմբում: Մրցաշարն անցկացվում էր Զիբնեն քաղաքում:

Թամրազյանը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Մ-16 տարեկանների մրցաշարում Թամրազյանը նվաճել է երրորդ մրցանակը` միայն կես միավոր զիջելով չեմպիոնուհուն` Լենա Գեորգեսկուին, հաղորդում է armchess.am-ը: