21 հունիսի 2013 - 10:43 AMT
Երուսաղեմի Լացի պատի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել

Այսօր Երուսաղեմի Լացի պատի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է իսրայելական ռադիոն: Սրբավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունը սկսել է Իսրայելի անվտանգության ուժերի ներկայացուցիչը:

Անվտանգության աշխատակիցը կրակել է այն բանից հետո, երբ ինչ-որ տղամարդ գոռացել է «Ալլահը հզոր է» և գրպանից իր է հանել: Ստացած հրազենային վնասվածքից տղամարդը մահացել է, հայտնում է ԻՆՏԵՐՖԱՔՍԸ: