21 հունիսի 2013 - 13:45 AMT
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչության զոհ է դարձել 12 մարդ

Պակիստանի հյուսիս-արևմուտքում, Փեշավար քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել 12 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ մասին այսօր հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ըստ նախնական տվյալների, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն մզկիթի մոտ:

Հարձակման համար պատասխանատվություն դեռ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: