Սիրիացի փախստականների քանակը կարող է գերազանցել 2,5 միլիոնը, ասվում է «Դեյլի թելեգրաֆի» հրապարակման մեջ:
«Աշխարհը վատագույնի եզրին է հայտնվել փախստակնների իրավիճակի հետ կապված: Այսօրվա դրությամբ փախստականների գլխավոր աղբյուրը Աֆղանստանն է, որից հակամարտության 22 տարում գաղթել է 2,5 մլն մարդ: Սիրիան կարող է գերազանցել այդ մակարդակը»,-ասել է փախստականների գծով Եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան:
Եվրահանձնակատարը հոռետեսորեն է գնահատել սիրիական ընդդիմությանը զենք առաքելու ԱՄՆ ծրագրերը: