9 փետրվարի 2006 - 17:49 AMT
Ռինո Հարնիշ. նոր պատերազմը Ղարաբաղում աղետ կլինի ողջ Կովկասի համար
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ աղետ կլինի ողջ Կովկասի համար: Այդ մասին նա հայտարարել է Բաքվում` ելույթ ունենալով «Լիդեր» ադրբեջանական հեռուստածրագրով: Ամերիկացի դիվանագետի կարծիքով, «եթե բանակցությունները ձախողվեն եւ նոր պատերազմ բռնկվի Ղարաբաղի համար, մարդկային կորուստները կգերազանցեն 90֊-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմի զոհերի թիվը, քանզի կողմերը խիստ մեծացրել են իրենց ռազմական կարողությունները»: «Դա կլինի բախում երկու հզոր եւ լավ դիրքավորված բանակների միջեւ», - փաստել է Հարնիշը: Նա նաեւ խոսել է տնտեսական կորուստների մասին: «Նոր պատերազմը նաեւ հարված կլինի Ադրբեջանի տնտեսական բարգավաճմանը»,- ասել է Ռինո Հարնիշը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: