21 հունիսի 2013 - 22:01 AMT
«Հուսո Աստղ» մրցանակաբաշխություն․ «Ավանտա» ԲԿ ցանցը՝ տարվա լավագույն բժշկական կենտրոն

Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացել է բժիշկների օրվան նվիրված ամենամյա «Հուսո Աստղ» մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչը «Համազգային վստահություն» խորհուրդն էր, իսկ նպատակը՝ առանձնացնել Հայաստանի առողջապահության բնագավառում լավագույնը բժիշկներին և բուժհիմնարկները։

Մրցանակաբաշխությունն ուղեկցվել է համերգային շոու-ծրագրով, որին մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստներ` Ռուբեն Մաթևոսյանը, Գայանե Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը և այլք: Մրցանակաբաշխության շրջանակում «Տարվա լավագույն բժշկական կենտրոն» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին է արժանացել «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցը:

«Իմպլանտոլոգիայի բնագավառում տարվա լավագույն «բժիշկ-իմպլանտոլոգ» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին է արժանացել «Ավանտա» բժշկական կենտրոնների ցանցի գործադիր տնօրեն, Հայաստանի իմպլանտոլոգների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Գրիգորյանը:

Ինչպես նշել են կազմակերպիչները, բազմակողմանի ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում, որոնք անցկացվել էին տարբեր բնագավառներում, «Ավանտա» Բժշկական կենտրոնը ճանաչվել է լավագույնը:

«Հուսո աստղ» հատուկ մրցանակի է արժանացել նաև «Ավանտա» բժշկական կենտրոնի աշխատակից Արման Խարազյանը` ճանաչվելով «Հայաստանում բժշկական մարքեթինգի և PR ոլորտի տարվա լավագույն մասնագետ»: