22 հունիսի 2013 - 13:46 AMT
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. 250 անգամ` մեկ շաբաթում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: