22 հունիսի 2013 - 14:45 AMT
Այսօր Ռուսաստանում Հիշատակի ու սգո օր է. Հունիսի 22-ին սկսվել է Մեծ Հայրենական պատերազմը

Այսօր Ռուսաստանում Հիշատակի ու սգո օր է: 72 տարի առաջ հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու ներխուժեց Խորհրդային Միության տարածք: Սկսվեց Մեծ Հայրենական պատերազմը: Մինչ 1992 թվականը պատերազմի սկսվելու օրը պաշտոնապես չէր նշվում որպես հիշատակի օր: 1996 թվականի այս օրը կոչվում է Ռուսաստանում Հիշատակի ու սգո օր:

Մերձմոսկվայում կբացվի առաջին ազգային զինվորական պանթեոնը: Արարողության ժամանակ կվառվի հավերժ կրակն ու ծաղկեպսակներ կդրվեն Անհայտ զինվորի գերեզմանին և «Վիշտ» հուշարձանին, հայտնում է ՌԲԿ-ն: