22 հունիսի 2013 - 15:27 AMT
jOBS ֆիլմի առաջին թրեյլերն արդեն համացանցում է

Համացանցում արդեն հասանելի է Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմի առաջին թրեյլերը: Գլխավոր դերակատարը Էշթոն Կաթչերն է: jOBS ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է դեռ հունվարին` «Սանդես» փառատոնում:

Ֆիլմի սյուժեի կենտրոնում Սթիվ Ջոբսի կերպարանափոխումն է` ինքնատիպ հիփիից մինչև աշխարհի առաջատար ընկերություններից մեկի համահիմնադիր:

Նշենք, որ սա Ջոբսի մասին պատմող միակ ֆիլմը չէ, որը պետք է մեծ էկրան դուրս գա մոտ ապագայում: Եվս մեկ ֆիլմ պատրաստում է Sony ընկերությունը: Սցենարի հեղինակը Արոն Սորկինն է, ով «Սոցիալական ցանց» ֆիլմի համար օսկար է ստացել: