22 հունիսի 2013 - 17:25 AMT
ԱՄՆ կավելացնի սիրիական ընդդիմությանը հատկացվող նաև ռազմական օգնության ծավալները

Միացյալ Նահանգները կավելացնի սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնության ծավալները, այդ թվում` ռազմական: Այս մասին այսօր «Սիրիայի ընկերների խմբի» հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, գրում է INTERFAX-ը:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող հանդիպման ժամանակ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, թե ԱՄՆ սիրիկան խնդրին ռազմական ճանապարհով լուծում տալու կողմնակից չէ: Բայց կարծում է, որ ընդդիմադիրներն ավելի լուրջ աջակցության կարիք ունեն, որպեսզի կարողանան մասնակցել խնդրի կարգավորման շուրջ բանակցություններին: