22 հունիսի 2013 - 16:43 AMT
Քաթարի վարչապետ. Միայն Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելով հնարավոր կլինի լուծել սիրիական հարցը

Միայն Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելով հնարավոր կլինի լուծել սիրիական հարցը: Այս մասին այսօր հայտարարել է Քաթարի վարչապետ շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ Թանին:

Նա այս հայտարարությամբ հանդես է եկել «Սիրիայի բարեկամների խմբի» արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը բացվել է Քաթարի մայրաքաղաքում: