22 հունիսի 2013 - 17:25 AMT
Սիրիայում զինվորականների աշխատավարձերը կբարձրանան

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի բոլոր զինծառայողների, ոստիկանների և քաղծառայողների աշխատավարձերը կբարձրանան:

Ինպես նշում է BBC-ին, Սիրիայում բողոքի ակցիաների և ռազմական գործողությունների սկսվելուց հետո աշխատավարձերն արդեն 2-րդ անգամ են բարձրացվում: Եվ սա այն պայմաններում, երբ երկրի տնտեսությունը լուրջ վնասներ է կրել հակամարտության հետևանքով: