24 հունիսի 2013 - 11:53 AMT
ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահի, ԵԽ Գլխավոր քարտուղարի և այլ պաշտոնյաների հետ

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: