24 հունիսի 2013 - 14:33 AMT
ԵԽԽՎ ղեկավարը ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկել ղարաբաղյան խնդիրը

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ցանկություն է հայտնել հայկական և ադրբեջանական կողմի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Ես ցանկանում եմ առիթից օգտվելով քննարկել այս հարցը հայկական և ադրբեջանական կողմի հետ»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցին, սակայն նա չի նշել թե հատկապես երբ է մտադիր անել դա :

Մինյոնը հիշեցրել է նաև ԵԽԽՎ շրջանակներում գործող Լեռնային Ղարաբաղի հարցերով հանձնաժողովի մասին: Նա ասել է, որ «մադրիդյան սկզբունքները, որոնք մշակվել են Մինսկի խմբի միջնորդների կողմից», այդ ուղղությամբ աշխատանքների հիմքն են»,-փոխանցում է ՌԻԱ Նովոստին: