Հարավային Լիբանանում բանակը իր վերահսկողությունը տարածել է և գրավել զինյայլների կենտրոնները։ Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Ըստ նրա, ճանապարհ փակելու մանր միջադեպեր եղել Բեյրութի որոշ թաղամասերում, բայց ընդհանուր առումով կայուն է իրավիճակը։ «Իսկ Տրիպոլիում մենք նոր կապ հաստատեցինք տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ասացին, որ ավելի հանգիստ է այսոր. զինյայլներ չեն երևում և կրակոցներ չեն լսվում։ Վաճառատները վերաբացվել են. թվում է որ կյանքը վերադառնում է բնականոն հուն»,-ասաց Քանդահարյանը: