25 հունիսի 2013 - 13:04 AMT
53 ծառ է հատվել. պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի նյութական վնաս

Հունիսի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսին անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղից հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս:

Փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը հունիսի 24-ին ուղարկվել է ոստիկանության Տավուշի քննչական բաժին: