25 հունիսի 2013 - 13:57 AMT
Դավիթաշենում պտղատու ծառեր են հատվել. Բնակիչները դիմել են ՄԻՊ

Այսօր առավոտյան Համահայկական Բնապահպանակա Ճակատի ներկայացուցիչները տեղեկություն էին տարածել, որ Դավիթաշեն 46/3 հասցեում ծառեր են հատում: Դավիթաշենի թաղապետարանից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ այդ վայրում շինարարություն է կատարվում, դա մասնավոր տարածք է և կառուցապատողը թուլտվություն ունի ու ամեն ինչ օրենքով սահմանված կարգով է անում:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման բաժնիաշխատակիցները մեկնել են դեպքի վայր և արձանագրել են, որ արմատախիլ են արվել թվով շուրջ 4-5 ծառեր այդ թվում՝պտղատու : Բնակիչների հետ զրույցից պարզվել է, որ ծառահատումներն իսկապես իրականացվում են այդ հատվածում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով:

Այս առիթով շուրջ 30 բնակիչներ դիմում-բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների Պաշտպանին, որը ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, կուսումնասիրվի և համապատասխան գրություններ կուղարկվի պատկան մարմիններին: