25 հունիսի 2013 - 14:35 AMT
Մինչև տարեվերջ Հայաստանում արագաչափ սարքերի թիվը կհասնի 105-ի

Մինչև տարեվերջ Հայաստանում արագաչափ սարքերի թիվը կհասնի 105-ի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«Նախատեսվում է անընդհատ ավելացնել արագաչափ սարքերի և տեսախցիկների թիվը՝ երթևեկության որակը ավելի բարելավելու համար: Խաչմերուկներում տեղադրվող տեսախցիկների թիվը նախատեսվում է հասցնել 80-ի»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ արագաչափ սարքերի և տեսախցիկների գործարկումից հետո դրական մեծ տեղաշարժեր են արձանագրվել:

«Կարծում եմ, որ բոլորն են համոզվել, որ դրանց գործարկումը հեշտացրել է վերահսկողությունը երթևեկության նկատմամբ և միայն դրական արդյունքներ են արձանագրվել»,- ասաց նա:

Նշենք, որ արագաչափ սարքերը տեղադրվում են ամբողջ հանրապետության տարածքում, իսկ խաչմերուկներում տեղադրվող տեսախցիկները՝ միայն Երեւանում: