ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը չի հատել ռուսական սահմանը: Ըստ Լավրովի, ռուսական կողմը կապ չունի Սնոուդենի տեղափոխությունների հետ աշխարհով մեկ:
Կիրակի օրը Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն հայտարարել է, որ Սնոուդենը Հոնգկոնգից ժամանել է Մոսկվա «Աէրոֆլոտի» չվերթով և քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից: Այժմ Սնոուդենի գտնվելու վայրն անհայտ է:
Սնոուդենի դեմ քրեական գործ է հարուցվել լրտեսության մեջ մեղադրանքով՝ նա հրապարակել է գաղտնի տեղեկություններ ամերիկյան հետախուզական ծառայությունների մասին: Վաշինգտոնը մտադիր է հասնել նրա արտահանձնմանը:
Չինաստանի ԱԳՆ-ն չհիմնավորված և անընդունելի է համարել մեղադրանքները Սնոուդենին միտումնավոր օգնելու վերաբերյալ, գրում է BBC-ին: