25 հունիսի 2013 - 15:52 AMT
ԱՄՆ-ում փամփուշտներ են մշակել ծայրահեղական իսլամիստների համար

Այդահո նահանգում մշակվել են զինամթերքի նոր տեսակներ, որոնք պետք է սպառնալիք դառնան ծայրահեղական իսլամիստների համար: South Fork Industries ընկերությունը սկսել է հատուկ փամփուշտների վաճառքը, որոնք պատված են խոզի մսի օգտագործմամբ պատրաստված ներկով:

Այդպիսի զինամթերքի հիմնական կարգախոսն է «Խաղաղություն խողի մսի միջոցով»: Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ տեսակի զինամթերքով հնարավոր կլինի ոչ միայն սպանել մահմեդական ահաբեկչին, այլ նաև դժոխք ուղարկել նրան: Ըստ իսլամական ավանդույթի, հավատացյալ մահմեդականը, որը զոհվում է ջիհադի ժամանակ, միանգամից դրախտ է ընկնում: Սակայն Ղուրանը դրախտ չի նախատեսում «անմաքուր» մահմեդականների համար՝ երբ մահմեդականը անկախ հանգամանքներից որևէ շփում է ունենում խոզի մսի հետ: