13 փետրվարի 2006 - 12:46 AMT
Հարավային Կովկասում ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ է դարձել Պիտեր Սեմնեբին
Շվեդացի դիվանագետ Պիտեր Սեմնեբին կդառնա Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչը: Վերջին տարիներին Պիտեր Սեմնեբին գլխավորել է ԵԱՀԿ առաքելությունները Խորվաթիայում եւ Լատվիայում: Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի ինստիտուտ սահմանելու մասին որոշումն ընդունվել է 2003 թվականի հուլիսին, եւ առաջինն այդ պաշտոնը գրավել է ֆին դիվանագետ Հեյկի Տալվիտիեն, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: