25 հունիսի 2013 - 16:40 AMT
Լահդար Բրահիմի. Հազիվ թե Սիրիայի գծով խորհրդաժողովը կայանա հուլիսին

Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին կասկածում է, որ Սիրիայի գծով խորհրդաժողովը կկայանա հուլիսին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Ճիշտն ասած, ես կասկածում եմ, որ խորհրդաժողովը հուլիսին կանցնի: Ընդդիմությունը հաջորդ հանդիպումը անց է կացնում հուլիսի 4-5-ին, այնպես որ, չեմ կարծում, թե նրանք պատրաստ կլինեն»,-ասելէ Բրահիմին:

ՄԱԿ հատուկ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կգործեն, իրավիճակը վերահսկողությունից դուրս չթողնելու համար ոչ միայն Սիրիայում, այլ նաև տարածաշրջանում: