25 հունիսի 2013 - 17:22 AMT
Կիպրոսի ՊՆ-ն հաստատել է, որ երկիրը Պաֆոսի ՌՕՈւ բազան կտրամադրի ռուսական ինքնաթիռների թռիչքների համար

Կիպրոսի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Կիպրոսը պատրաստ է Պաֆոս քաղաքի իր «Անդրեաս Պապանդրեու» ռազմակայանը տրամադրել ռազմական ինքնաթիռների համար: Նա այդպիսի հայտարարություն է արել ի պատասխան լրագրողի հարցի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման և Պաֆոսի ռազմակայանը ռուսական կողմի տրամադրելու մասին՝ 2011թ. տրամադրած վարկի պայմանների մեղմացման դիմաց: «Պատասխան ծառայությունների մասին հարց չի դրվել»,-ասել է Ֆոտիուն, հայտնում է euronews-ը՝ հավելելով, Կիպրոսում ՌԴ մշտական ռազմակայանի հարց չի բարձրացվել: