25 հունիսի 2013 - 17:44 AMT
Քերին պահանջել է Ռուսաստանից հանձնել Սնոուդենին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանին հանձնել ԿԸՀ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որին ԱՄՆ իշխանությունները մեղադրում են գաղտնի տեղեկությունների հրապարակման մեջ, հայտնում է AFP-ն:

Քերին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն, անկախ պայմանագրի բացակայությունից, վերջին երկու տարում 7 մարդ է հանձնել Ռուսաստանին: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կապ չունի Սնոուդենի տեղաշարժերի հետ: