25 հունիսի 2013 - 18:56 AMT
Եվրոպայի հայ համայնքը Սփյուռքի նախարարի հետ հանդիպման ժամանակ կարևորել է աշխատաժողովների կազմակերպումը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Նախարարը ներկայացրել է նախարարության գործունեությունը Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման, փոխգործակցության հետագա ամրապնդման, այդ ուղղությամբ պետության վարած քաղաքականության, ինչպես նաև տարբեր ոլորտներում նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նաև սիրիահայերի աջակցության ուղղությամբ տարվող բազմաբնույթ աշխատանքները, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին: Մասնակիցները հանդես եկան առաջարկություներով և տարբեր հարցադրումներով` առանձնացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացվելիք ծրագրերը: Նրանք կարևորեցին արդյունավետ համագործակցության և նոր ծրագրերի իրականացման նպատակով կազմակերպվող նման աշխատաժողովների հաճախակի անցկացումը: