13 փետրվարի 2006 - 14:55 AMT
ԱՀ ԱԳՆ ղեկավար. «Տարածքային ամբողջականության հարցում Բաքուն զիջումների չի գնա»
Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները Ռամբույեում` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «տարածքային ամբողջականության հարցում Ադրբեջանը որեւէ զիջումների չի գնալու»: Նրա խոսքերով, «նախագահներին չի հաջողվել համաձայնության գալ ադրբեջանցի փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»: Է.Մամեդյարովը հայտնել է նաեւ, որ Իլհամ Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը համաձայնության են եկել քննարկվող 9-ը հարցերից 7-ի շուրջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: