26 հունիսի 2013 - 18:33 AMT
ВР-ն հրաժարվել է ադրբեջանական գազով լցնել Nabucco West-ը

Shah Deniz II կոնսորցիումը, որը զբաղվում է Ադրբեջանի Շահ Դենիզ գազի հանքավայրի շահագործմամբ, հրաժարվել է վառելիքով լցնել Nabucco West խողովակաշարը: Այդ մասին ասվում է OMV ավստրիական ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ, որը մասնակցում է Nabucco West շինարարությանը:

Ինչպես հայտնում է AFP-ն, Shah Deniz II-ն ընտրել է Հունաստանն ու Իտալիան միավորող Trans Adriatic Pipeline, TAP գազամուղը: Բրիտանական BP-ի կայքում, որի մաս է կազմում Shah Deniz II կոնսորցիումը, դեռ տեղեկատվությունը չի հրապարակվել:

ВР-ից բացի, Շահ Դենիզի շահագործմամբ են զբաղվում նաև ադրբեջանական State Oil-ը, նորվեգական Statoil-ը, թուրքական Turkiye Petrolleri և ռուսական «Լուկօյլը»: