14 փետրվարի 2006 - 12:39 AMT
Բաքվում կոչեր են հնչում հրաժարվել Հայաստանի հետ բանակցություններ վարելուց
Երեկ Ադրբեջանում գործող Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը Հայաստանի հետ բանակցությունների ավարտի պահանջով հայտարարություն է տարածել : Ինչպես ասվում է հայտարարության մեջ, «Ադրբեջանի կառավարությունը պետք է տեղեկացնի հանրությանը 7 համաձայնեցված տարրերի մասին եւ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անարդյունք են անցել»: Այնտեղ նաեւ նշվում է «հետագա բանակցությունների անհեռանկարային լինելու մասին եւ պահանջվում է վերջ տալ դրանց ընթացքին»: «Ադրբեջանը արդեն պետք է սկսի օկուպացված տարածքների ազատագրությանը ուղղված գործողությունների նախապատրոստությունը` իր ռազմական ներուժի հաշվին եւ հրաժարվի ԵԱՀԿ-ի առաջարկներից, որոնք վերջնականապես կզրկեն մեզ մեր հողերից: Հակառակ դեպքում, երբ համապատասխան պահ գա, հայկական կողմը նորից խույս կտա բանակցություններից, եւ քննարկումները կհետաձգվեն որոշակի ժամանակով», հայտնում է ԱՊԱ գործակալությունը: