26 հունիսի 2013 - 19:28 AMT
Այսուհետ վարորդները խախտման մասին որոշումը ստանալուց առաջ էլ կարող են տեղեկանալ դրա մասին

Արդեն մի քանի օր` սկսած հունիսի 21-ից ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը:

Յուրաքանչյուր վարորդ, մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի հաշվառման համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կայքէջի «Առցանց հարցում» բաժնում՝ կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ նոր համակարգին զուգահեռ, կայքում շարունակում է գործել «Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժինը, որտեղ վարորդներն իրենց իրավախախտմանը կարող են ծանոթանալ միայն որոշումը ստանալուց հետո՝ մուտքագրելով որոշման մեջ նշված անհատական ծածկագիրը՝ PIN cod-ը: