27 հունիսի 2013 - 11:38 AMT
ANCA-ER-ը շնորհավորում է դեմոկրատ Էդ Մարկիին ԱՄՆ Սենատում ընտրվելու կապակցությամբ

Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA-ER) շնորհավորում է Մասաչուսեթսից ընտրված կոնգրեսական դեմոկրատ Էդ Մարկիին ԱՄՆ Սենատում ընտրվելու կապակցությամբ: Նա հաղթել է հանրապետական Գաբրիել Գոմեսին արտահերթ ընտրություններում: Մարկին կզբաղեցնի Ջոն Քերիի տեղը, որը դարձավ ԱՄՆ պետքարտուղար:

1976 թ. ի վեր, երբ Մարկին ընտրվեց կոնգրեսական, նա միշտ հստակ դիրքորոշում է ունեցել հայկական հարցում և «А+» է ստացել ANCA-ից: Մարկին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևի համահովանավորն է (H.Res.227):

Հայաստանի անկախության հռչակումից ի վեր, կոնգրեսական Մարկին սատարել է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին և դեմ է եղել կրկնակի շրջափակմանը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

Էդ Մարկին ընտրվել է նահանգի հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ, նա եղել է Ուոթերթաունում «Հայրենիք» հայկական կենտրոնի կառուցման նախաձեռնողներից մեկը: