27 հունիսի 2013 - 12:02 AMT
Եգիպտոսի նախագահը խոստովանել է, որ սխալներ է գործել

Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին առաջարկել է ընդդիմությանը մասնակցել երկրի սահմանադրության մեջ կատարվող փոփոխություններին:

Շուրջ երկուս ու կես ժամ տևած հեռուստաուղերձում Մուրսին հայտարարեց, որ արդեն հունիսի 27-ին սպասում է բոլոր կուսակցությունների առաջնորդներին, սահմանադրական խորհրդակցության նախագահ ընտրելու համար: Մոհամմեդ Մուրսին ծրագրում է կոմիտե ստեղծել, որին կանդամակցեն ազդեցիկ հասարակական դեմքեր, այդ թվում մահմեդական ու քրիստոնյա եկեղեցականներ: