27 հունիսի 2013 - 10:52 AMT
ԱԻՆ. Թեղուտում հանքի ջրահեռացման թունելի պատը թեքվել է դեպի ներս և վտանգ չի ներկայացնում

Լոռու մարզի Թեղուտ գյուղում՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում, փլուզվել է ջրահեռացման համար նախա¬տես¬ված բետոնե թունելը:Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

Տեղանքն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ 2,5 կմ երկարությամբ ջրի հեռացման համակարգի մեջտեղի հատվածից թունելի պատը մոտ 0,5 մ թեքվել է դեպի ներս և չնայած դրան՝ իրենից վտանգ չի ներկայացնում: Ջրի արտահոսք չի նկատվել, թունել մտնող և դուրս եկող ջրի քանակը նույնն է: