27 հունիսի 2013 - 10:59 AMT
Ողջի գետի Գեղի վտակի վնասված պլաստմասե խողովակը փոխարինվել է երկաթյայով

Նախօրեին, ժամը 19:49-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աջաբաջ գյուղի մո¬տ գտնվող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնները լցվում են Գեղի գետը:

Սյունիքի ՄՓՎ ՃԿԿ-ից տեղեկացրել են, որ Ողջի գետի Գեղի վտակը որոշակի հատվածում հոսել է պլաստմասե խողովակով, որը հունիսի 25-ին վնասվել է և անմիջապես փոխարինվել երկաթյա խողովակներով:

Դեպքի վայրում է գտնվել մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Լ. Պետրոսյանը, ով տեղեկացրել է, որ կուսումնասիրեն նշված տարածքը և արդյունքների մասին կտեղեկացնեն այսօր: