27 հունիսի 2013 - 12:23 AMT
Ռոբերտ Մենենդեսը պահանջում է արտահանձնել Էդվարդ Սնոուդենին

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել Մոսկվային արտահանձնել Էդվարդ Սնոուդենին: Նա սպառնացել է տնտեսական լուրջ հետևանքներով Էկվադորին, եթե վերջինս քաղաքական ապաստան տա ԿՀՎ նախկին գործակալին:

«Նրա գործողությունները արժանի են դատական կարգով հետապնդվելու, ոչ թե գովեստի: Սնոուդենի հյուրընկալությունը Մոսկվայի օդանավակայանում շատ երկարեց»,-ասել է սենատորը: