27 հունիսի 2013 - 14:13 AMT
Պորտուգալիայում գործադուլ են անում տրանսպորտի աշխատակիցները

Այսօր Պորտուգալիայում համընդհանուր գործադուլ է հայտարարված՝ արդեն չորրորդը վերջին երկու տարում: Կազմակերպիչներն են երկու խոշորագույն արհմիությունները, որոնք մոտ մեկ միլիոն անդամ ունեն, և կհանգեցնեն հասարակական տրանսպորտի երթևեկության դադարեցման: Պորտուգալացիները դժգոհ են կոշտ տնտեսման միջոցներից և պահանջում են կառավարության հրաժարականը:

Պորտուգալիան, ինչպես և Հունաստանը, կախված է միջազգային ֆինանսական օգնությունից, սակայն դրա տրամադրման համար պահանջվում են բյուջետային կրճատումներ ու աշխատատեղերի զանգվածային կրճատումներ, հայտնում է euronews-ը: