27 հունիսի 2013 - 17:20 AMT
Անգելա Մերկել. Եվրոպական արժեքները բանակցությունների առարկա չեն

Թուրքիայի հետ ԵՄ հետագա բանակցությունների ժամանակ ԵՄ-ն պնդելու է, որ Անկարան ապահովի մարդու հիմնարար իրավունքների պահպանումը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հանդես գալով Բունդեսթագում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ըստ նրա, Թուրքիան Եվրամիության կարևոր գործընկերն է: Սակայն, ըստ նրա, եվրոպական արժեքները անցողիկ չեն և չեն կարող լինել բանակցությունների առարկա: