2013թ. նոյեմբերի 5-7-ը Երևանում տեղի կունենա Ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության երրորդ համաժողովը «Դեպի ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներ» խորագրով:
Կրասնոդարի երկրամասը համաժողովում կներկայացնեն ճյուղային նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ, ընկերությունների ու հայ համայնքի ներկայացուցիչները: Համաժողովի մասնակիցները կքննարկեն միջտարածաշրջանային կապերի զարգացման հարցերի լայն շրջանակ:
Միջոցառումը կանցնի ՌԴ և ՀՀ նախագահների աշխատակազմերի աջակցությամբ: Ըստ կազմակերպիչների, համաժողովին կմասնակցեն շուրջ 500 ներկայացուցիչներ երկու երկրներից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: