27 հունիսի 2013 - 15:19 AMT
Դեսպան. «Արևելյան գործընկերությունը» որոշակի մտահոգություն է առաջացնում Ռուսաստանում

Ռուսաստանում մտահոգություն են առաջացնում Արևելյան գործընկերության երկրներին ուղղված կոչերը՝ ընտրել ԵՄ և Ռուսաստանի հետ ինտեգրացիոն միավորումների միջև, հայտարարել է Լիտվայում իր առաքելությունն ավարտող ՌԴ դեսպան Վլադիմիր Չխիկվաձեն:

«Որոշակի մտահոգություն են առաջացնում Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովի շեմին հնչող որոշ քաղաքական գործիչների հորդորները՝ թելադրել Արևելյան գործընկերության երկրներին այս կամ այն գործընկերի կամ ինտեգրացիոն միավորման ընտրությունը»,-ասել է դեսպանը լիտվական Vilniaus diena թերթին տված հարցազրույցում: