27 հունիսի 2013 - 16:03 AMT
Միխայիլ Ալեքսանդրով. Ամերիկացիները սովորություն ունեն հանձնելու իրենց «գործը կատարած» բռնակալներին

Միանգամայն հնարավոր է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բանտ նստի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը: «Նա շատ իրական մեղքեր ունի: Ժվանիայի սպանությունն, օրինակ: Միայն դրա համար կարելի է ցմահ բանտարկվել: Մարդկանց հալածանքները քաղաքական մոտիվներով՝ նույնպես լուրջ հոդված է: Իսկ նման դեպքերը շատ են: Եվ հետո Վրաստանում նա շատ թշնամիներ ունի, որոնք կցանկանան ավարտին հասնցնել այդ գործը: Եվ դա չհաշված Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու Ռուսաստանի պահանջները նրա հանդեպ: Իսկ պաշտպաններ նա այլևս չունի: Ամերիկացիները սովորություն ունեն հանձնելու «իրենց գործը կատարած բռնակալներին, որոնք բեռ են դարձել»,-ասել է Ալեքսանդրովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից 1 մլրդ դոլարի զենքի վաճառքին Ադրբեջանին, ապա փորձագետը գտնում է, որ Կրեմլի այդ քայլը ավելի շուտ ոչ թե բիզնես կարելի է համարել, այլ Ադրբեջանին մոտ պահելու և ԱՄՆ, Թուրքիայի ու Իսրայելի ուղեծրին մոտենալ թույլ չտալու միտում: