27 հունիսի 2013 - 17:08 AMT
Քուրդ զինյալները շարունակում են հեռանալ Թուրքիայից

Քրդստանի Աշխատավորական կուսակցության (РКК) գրոհայինները շարունակում են հեռանալ Թուրքիայից, ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, հայտնում է Anadoly հաղորդագրությունը:

Ըստ փոխվարչապետի, որոշ ԶԼՄ-ներում հաճախ տեղեկատվություն է հայտնվում այն մասին, որ ՔԱԿ անդամները գրեթե լիովին լքել են Թուրքիան, սական դա այդպես չէ: «Այսօրվա դրությամբ ՔԱԿ անդամները շարունակվում են լքել Թուրքիան: Հնարավոր չէ ասել, թե որ տոկոսն է հեռացել Թուրքիայից»,-ասել է Բոզդաղը:

Քուրդ գրոհայինները սկսել են հեռանալ երկրից մայիսի 8-ին: Ազատազրկման մեջ գտնվող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ավելի վաղ կոչ էր արել կազմակերպության անդամներին վայր դնել զենքն ու հեռանալ երկրից: Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին խոստացել էին անվտանգ ելք ապահովել նրանց համար: